Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Ցավազրկող 10 միջոց` բնությունից. tert.am

Ցավազրկող 10 միջոց` բնությունից. tert.am

Միշտ չէ, որ անհրաժեշտ է քիմիական բաղադրություն ունեցող դեղագործական նյութեր ընդունել` ցավը մեղմացնելու համար: Կան հարյուրավոր բնական ցավազրկող միջոցներ, որոնք առատորեն շնորհում է բնությունը:

 

Ինչպես ներկայացնում է consciouslifenews.com-ը` այդ բնական միջոցները կարող են ցավազրկել հոդացավերի, գլխացավի կամ անգամ այրվածքների ժամանակ: Պարբերականը ներկայացրել է մի շարք բնական դեղաբույսեր ու միջոցներ, որոնք հրաշալի ցավազրկողներ են:

 

  1. Կոճապղպեղ, քրքում,ռեհան
    Դեղաբույսերի այս փունջը հոյակապ ցավազրկող միջոց է Այուրվեդիկ բժշկության մեջ (հնդկական ավանդական բժշկություն): Երեքն էլ ունեն հակաբորբոքային հատկություններ: Քրքումն այնպիսի բաղադրություն ունի, որն օգտակար է ռևմատոիդ արթրիտի և փսորիազի ժամանակ:

  2. Սատանայի ճիրան (Harpagophytum procumbens) կոչվող դեղաբույսը հիանալի ազդեցություն է ունենում տարբեր հիվանդությունների ժամանակ, օրինակ` լյարդի խնդիրների ու այրոցքների: Այն նաև հակաբորբոքային հատկություն ունի:

  3. Կեչու տերևը գործում է` ինչպես կորտիզոն դեղամիջոցը, որը դուրս է գրվում էնդոկրին խանգարումների, արթրիտի, գայլախտի, մաշկային հիվանդությունների, իմունային խանգարումների և այլ հիվանդությունների ժամանակ:

  4. Սպիտակ ուռենու արմատներ, որի ակտիվ բաղադրիչը սալիցինն է, որն օրգանիզմում վերածում է սալիցիլաթթվի: Այս բույսը նվազեցնում է օրգանիզմում այնպիսի հորմոնների մակարդակը, որոնք առաջացնում են ցավ և բորբոքում: Այն չի վնասում մարսողությանը, օգտակար է մկանային ցավի, հոդացավերի, ծնկան վիրահատությունից հետո վերականգնման ժամանակ, քանի որ լավացնում է արյան շրջանառությունն ու նվազեցնում այտուցները:

  5. Կեռասի պարունակության մեջ անտոցիան կոչվող միակցության առկայությունը, որի շնորհիվ միրգն այդքան վառ գույն է ստանում, նպաստում է ցավի վերացմանը: Բալը համարվում է բոլոր տեսակի սննդամթերքներից ամենաօգտակարը` որպես հակաբորբոքային միջոց,  նաև շատ օգտակար է հոդացավերի ժամանակ:

  6. Արնիկա բույսով շփումն՝ ինտենսիվ սպորտով զբաղվելուց հետո, սուր վնասվածքի ժամանակ կամ հետվիրահատական շրջանում հիանալի ցավազրկող միջոց է, որը կիրառում են մարզիկներն ու յոգերը:

  7. Անանուխը հաճախակի կիրառվում է որպես բնական դեղամիջոց ատամնացավի, վքնածության, մաշկի գրգռվածության, գլխացավի և մկանային ցավի ժամանակ:

  8. Լորամրգի հյութը սպանում է ստամոքսն ու բարակ աղիները պատող միկրոօրգանիզմները, որոնք խոց են առաջացնում:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. ee-volga.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ